Արմինֆո. Հուլիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, որոնք առնչվել են ընթացիկ տարում բանկի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության, քաղաքականության վրա հիմնված և ծրագրային վարկերին, ինչպես նաև աուդիտի համակարգում առկա խնդիրներին, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը: Անդրադարձ է կատարվել նաև վարկանիշային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների կողմից Հայաստանին տրվող գնահատականներին, մասնավորապես` Արժույթի միջազգային հիմնադրամի մակրոտնտեսական գնահատմանը:
Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ Հայաստանն ԱԶԲ-ի հետ ունի համագործակցության լավ պատմություն և այն առաջիկայում կզարգանա նոր ուղղություններով:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել կիսվել Տնօրենների խորհրդի տեսակետներով և տեղեկատվություն տրամադրել բանկի քաղաքակության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ խորհրդակցությունների անցկացումը և ակտիվ հաղորդակցությունը նպաստում են համատեղ աշխատանքի արդյունավետությանը: Այս համատեքստում կարևորվել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև առաջիկա գործողությունների ժամանակացույցին և այլ տեխնիկական բնույթի ու ընթացակարգային հարցերի:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |