Երեքշաբթի, 10 Հուլիսի 2018 20:09
Նաիրա Բադալյան

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Շեյն Ռոզենտալի հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Շեյն Ռոզենտալի հետ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության համար, ներկայացրել համատեղ ծրագրերով աշխատանքի ընթացքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  արտահանմանն ու նորարարությանն ուղղված արդյունաբերության զարգացման ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր։

 

Նախարարը կարևորել է կարողությունների հզորացման, նոր գործիքակազմի ներդրման գործում ԱԶԲ-ի կողմից օժանդակությունը։ Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, ֆինասական հնարավորությունների արդյունավետ  կիրառմանը, արտահանման աջակցմանն առնչվող հարցերի։ Ավարտին կողմերը պայմանավորվել են հաճախակի դարձնել հանդիպումները՝ հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամություն։