Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018 19:28
Ալինա Հովհաննիսյան

Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգից - Կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից

Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգից - Կոմերցիոն անշարժ գույքի լիզինգ սկսած 8%-ից

Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք սկսած 8% տարեկան տոկոսադրույքով։

 

Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, կանխավճարն սկսվում է  20%-ից, ֆինանսավորում կատարվում է ՀՀ դրամով և արտարժույթով, լիզինգի մարման ժամկետը կազմում է 12-ից մինչև 120 ամիս, ինչպես նաև կա ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն:

 

Կոմերցիոն տարածքը լիզինգով ձեռք բերելու պարագայում հավելյալ գրավի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի միջոցով ձեռք բերվող գույքը։

 

Մանրամասն տեղեկություններին համար կարելի է այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ԱԳԲԱ Լիզինգ 010 318888 (8089):

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ԱԳԲԱ Լիզինգ ընկերության լիզինգային գործարքների ծավալը 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 12.96 մլրդ դրամ, տարեկան 1.4% եկամտաբերությամբ: Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալում Ընկերության մասնաբաժինը կազմել է 76.5%:

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում գրանցված առաջին լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, որն ստեղծվել է 2003 թվականին: Ընկերության բաժնետոմսերի 100% սեփականատերն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: