Ուրբաթ, 13 Հուլիսի 2018 13:43

Առողջապահության առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերն օգոստոսի 1-ից կավելանան մոտ 15%

Առողջապահության առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերն օգոստոսի 1-ից կավելանան մոտ 15%

Արմինֆո. Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը շուրջ 15%-ով կբարձրանան` տնտեսված 700 մլն դրամի հաշվին: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Նրա խոսքերով, այս բարեփոխումն իրականացվում է ներքին միջոցների խնայողության հաշվին, առանց բյուջետային լրացուցիչ ֆինանսավորման: «Խոսքը գնում է 700 միլիոն դրամի մասին», - ասել է նախարարը`հավելելով, որ այդ բարեփոխումը տարածվելու է առաջնային օղակի մոտ 10 հազար բուժաշխատողների վրա:

 

Միևնույն ժամանակ, նա բուժաշխատողներին կոչ է արել իրենց պարտականությունները կատարել բարձր մակարդակով և արձանագրել իրական արդյունքներ: «Զգույշ եղեք սիրելի գործընկերներ», - եզրափակել է նախարարը: