Ուրբաթ, 13 Հուլիսի 2018 17:56
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը

Արմինֆո. Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ Բանկի 157 բանկոմատների միջոցով։

 

Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն արդեն մեկ տարի է, ինչ կարող են շուրջօրյա առցանց փոխանցումներ կատարել իրենց Visa քարտերից բոլոր այն Visa քարտերին, որոնք թողարկվել են ոչ միայն ՀՀ բանկերի (այդ թվում ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից), այլև նաև միջազգային բանկերի կողմից՝ ողջ աշխարհում: Ծառայությունը հասանելի է 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով փոխանցումների համար։

 

Քարտից քարտ փոխանցումներ կարելի է իրականացնել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր Cash-in բանկոմատների միջոցով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa  քարտապաններին հնարավորություն կընձեռի՝ անմիջապես անվճար համալրել քարտը/քարտային հաշիվը մինչև 90 հատ կանխիկ թղթադրամներով (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներով, ինչը համալրման գործընթացը դարձրել է առավել հարմարավետ և վայրկյաններ տևող, անմիջապես փոխանցել քարտին համալրված գումարն ամբողջ աշխարհով:

 

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին հարազատներին ու մտերիմներին դրամական փոխանցումներ իրականացնելիս չսահմանափակվել Բանկի աշխատանքային ժամերով և խնայել մասնաճյուղեր այցելելու վրա ծախսվող ժամանակը: 

 

Ծառայության գործարկման 1 տարվա ընթացքում հաճախորդները ցուցաբերել են վերջինիս հանդեպ պահանջարկի պրոգրեսիվ աճ, ինչը հերթական անգամ ապացուցեց հաճախորդների սպասարկման հեռահար համակարգերի հանդեպ աճող պահանջվածությունը։

 

Քարտից քարտ դրամական փոխանցումների համար գործում է 0,9% - ից մինչև 2% միջնորդավճար, որը գանձվում է քարտից ավտոմատ կերպով գործարքի անցկացման պահին։

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 16-րդ վերլուծական թողարկման, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է ակտիվ քարտերի թվով, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքի ծավալով: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ մոտ 334 հազար քարտ, որից ավելի քան 181 հազարը`MasterCard և մոտ 153 հազարը`Visa քարտեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին բանկի պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 181.2 մլրդ դրամ, որի 93%-ը կամ 167.2 մլրդ.դրամը կազմել են բանկոմատային գործարքները, տարեկան աճը`13.5%, իսկ բանկոմատներով գործարքների աճը`14%: Մինչև 2013 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միջազգային VISA քարտեր, բայց 2013-ի սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, սկսեց թողարկել և սպասարկել Cirrus / Maestro և MasterCard քարտերը, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.05.2020
RUB6.760.05
USD483.000.76
EUR526.571.36
GBP588.541.46
CAD345.721.78
JPY44.84-0.03
CNY67.83-0.15
CHF497.171.34



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000