Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018 16:24
Մարիաննա Մկրտչյան

Հնդկական Reliance Industries Limited-ը քննարկում է Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները

Հնդկական Reliance Industries Limited-ը քննարկում է Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաեւ նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։

 

Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ և ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական և ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։