Արմինֆո. Beeline Ստարտափ Ինկուբատորն Աղվերանում ամփոփեց առաջին ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները։ Առաջին ցիկլի 10 թիմերից 8-ը հաղթահարել են նախատեսված 4 փուլերից երկուսը։
Կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվեցին երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ են տեղափոխվում 8 ստարտափներ։ Դրանցից մեկը հավաքել է նվազագույն շեմին մոտ արդյունք և ինկուբատորի կանոններին համաձայն պետք է հաջորդ փուլի ժամանակ բարձրացնի իր ցուցանիշները՝ ինկուբացիոն ցիկլը շարունակելու համար։
Պաշտոնական մասից հետո ստարտաթների ներկայացուցիչներն, ինկուբատորի աշխատակիցներն ու մենթորները ունեցել են հնարավորություն միմյանց հետ շփվելու և ակտիվ խաղեր կազմակերպվելու։ Ավարտվել է միջոցառումը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի դիմումով։
«Մեր Ինկուբատորում առաջին անգամ է ուսուցում կազմակերպում ստարտաթփների համար, և մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել պատշաճ մակարդակով։ Նման ոչ պաշտոնական, անմիջական շփումը մեզ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մեր ինկուբատորի մասնակիցներին, հասկանալ նրանց կարիքներն ու խնդիրները, ապագայում բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանց տրամադրելու նպատակով», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ անցած երկու փուլերի ընթացքում ռեզիդենտներն անցել են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Ապագայում նրանք ուսումնասիրելու են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |