
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային հարաբերություններին և կա զգալի ներուժ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար։ Նախարարը ներկայացրել է երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հարցերին, նշել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ մուտք գործելու համար Հայաստանը որպես հարթակ դիտարկելու առավելությունները։
Դեսպան Մայա Դաղերը նշել է Հայաստանում ներդրումներ կատարելու լիբանանցի գործարարների հետաքրքրվածությունը, անդրադարձել տնտեսական առավելություններին, որոնք էլ խթան են հանդիսանում Հայաստանում գործարարության զբաղվելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների հետ հանդիպելու և հարցերին արագ և հասցեական արձագանքելու համար։ Նախարարը կարևորել է նաև երկու երկրների գործարարների փոխայցելությունները, որոնք կնպաստեն նոր գործարար կապերի ստեղծմանը։ Նշվել է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժի մասին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

