
Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու և առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարևորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորումը և նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:
Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետևաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա և հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:
Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

