Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 17:27
Նաիրա Բադալյան

Վարչապետը հանձնարարել է պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց առնչությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել

Վարչապետը հանձնարարել է պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց առնչությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել

Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարել է չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին:

 

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել: Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: