Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018 21:51

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը քննարկել են համագործակցության հետագա ռազմավարությունը

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը քննարկել են համագործակցության հետագա ռազմավարությունը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ռազմավարությունը` մատնանշելով կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները: Նախարար Ջանջուղազյանը կարևորել է գործակցային հարաբերություններում նախաձեռնությունների շարունակականության և վարքագծի կանխատեսելիության ապահովումը:

Անդրադառնալով հարկային ոլորտի բարեփոխումներին` Ֆրենսիս Մալիժը հույս է հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները խթան կհանդիսանան երկրի տնտեսության հետագա զարգացման համար:

 

Քննարկվել են նաև պարտքը կայունացնող քաղաքականությանը, հարկաբյուջետային կանոններին, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմանադրամի հետ համագործակցությանը, երկրի ներդրումային միջավայրին առնչվող հարցեր: