Արմինֆո. 2017 թ. երկրորդ կեսին սկսված և 2018 թ. շարունակվող տնտեսական ակտիվության վերականգնումը պայմանավորված է տնտեսության ոչ հումքային հատվածում հետաձգված աճով և արտահանման հասույթի աճով: Այդ մասին ասվում է մինչև 2022 թ. Ադրբեջանի տնտեսության կանխատեսման մեջ՝ պատրաստված ռուսաստանյան АКРА ռեյտինգային գործակալության կողմից (https://www.acra-ratings.ru/research/838):
Նշվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսից որոշակի աշխուժացում է սպասվում նաև հումքային արդյունաբերությունում: Արդեն գործարկվել են «Հարավային գազային միջանցք» համակարգի տրանսպորտային հզորությունները /թույլ կտա TANAP գազատարով Ադրբեջանից Թուրքիա և այնուհետ Եվրոպա գազ մատակարարել/, ինչը խթան կհանդիսանա երկրի վճարային հաշվեկշռի բարելավման և տնտեսության հումքային հատվածի ավելի արագ աճի համար:
Գործակալության վերլուծաբանները, սակայն, նշում են, որ հումքի արդյունահանման դինամիկան երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճ չի պայմանավորի: Երկրին բնորոշ է բանկերի ոչ բարձր վարկային ակտիվություն և բանկային համակարգի ակտիվների ցածր որակ, իսկ բնակչության իրական եկամուտները, թեև սկսել են աճել, սակայն կայուն ներքին պահանջարկի աղբյուր չեն ծառայում: Դրանց բարձրացումն ավելի շուտ ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ պայմանավորված է երկու գործոնների կարճաժամկետ համադրմամբ՝ ինֆլյացիոն դինամիկայի և 2016 թվականից երկամուտների հետաձգված աճի էֆեկտի դանդաղմամբ:
Ադրբեջանի հիմնական կառուցվածքային խնդիրները՝ 2018-2022 թթ. տնտեսական աճի երկարաժամկետ դրայվերների բացակայություն և արտաքին կոնյունկտուրայից բարձր կախվածություն, վկայուն են այն մասին, որ երկրին բնորոշ միկրոտնտեսական ռիսկերը չեն նվազել: АКРА-ի կարծիքով, Ադրբեջանի վարկային որակի համակարգային բարելավման բավարար հիմքեր չկան: Այդ գնահատականի վրա դրական ազդելու ունալ պոտենցիալ իրադարձությունը IBA խոշորագույն պետական բանմկի՝ 2018 թ. նախատեսված մասնավորեցումն է: