Արմինֆո.«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից նվազեցվել է 2018թ.-ի օգոստոսի 1-ից տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ Բանկը առաջարկում է. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի համար 10,5%-11,5% տարեկան տոկոսադրույք: «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի համար 7%-7,5% տարեկան տոկոսադրույք (որից՝ ք. Երևանում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման դեպքում ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից սուբսիդավորվում է 2%-ի չափով, իսկ ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման դեպքում՝ 4%-ի չափով):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների, «Արմսվիսբանկի» հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 6.5 մլրդ դրամ կամ 13.6 մլն դոլար`տարեկան 27.3% աճով: «Արմսվիսբանկի» մասնաբաժինն ընդհանուր հիփոթեքային վարկերի շուկայում գերազանցում է 3% -ը, իսկ սեփական ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքին բաժին է ընկնում 9.5%:
Հիշեցնենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թ. Հոկտեմբերի 7-ին: Արմսվիսբանկը առաջատար հայկական բանկերից մեկն է անդերռայթինգի, մարկետմեյքերի և դեպոզիտարային ծառայությունների տրամադրման ոլորտում: Բանկը հանդիսանում է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների ակտիվ մասնակիցը: : Արմսվիսբանկի 80%-ը պատկանում է «HVS Հոլդինգ» ՍՊԸ-ին, որը կառավարվում է Վարդան Սիրմակեսի կողմից և գրանցված է Լյուքսեմբուրգում, իսկ մնացած 20 տոկոսը պատկանում է Վարդան Սիրմակեսի կողմից վերահսկվող «BELEGINGSMACHEPIJ JONGO» ընկերությանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |