Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով դարձավ Հայաստանի խոշոր հարկատուների առաջատարը, պետական գանձարանին վճարելով 24,6 մլրդ դրամ, այդ թվում 600,7 մլն դրամի մաքսային տուրքեր, 10.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), 14.6 մլրդ դրամի անուղղակի հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ):
Ինչպես վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, հինգ առաջատարներն ընդհանուր հաշվով վճարել են 71.9 մլրդ դրամ (տարեկան աճը`25,2%), որից 23,4 մլրդ դրամի ուղղակի հարկեր և 55,7 մլրդ.դրամի անուղղակի հարկեր:
2012 թվականից ի վեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իջել է երկրորդ հորիզոնական: Երրորդ տեղում է հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որին հաջորդում է «GeoProMining Gold» ՍՊԸ-ն, իսկ հինգերորդն է ՍիՓիԷս Օյլ Կորպորացիան: Այնուհետև հաջորդում են` Philip Morris Armenia ընկերությունը, «Ալեքս հոլդինգը», JTI Արմենիան և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը:
«Գազպրոմ Արմենիա» -ն պետական գանձարանին վճարել է 20.7 մլրդ.դրամ, այդ թվում, 114,6 մլն դրամի մաքսային տուրքեր, 3.4 մլրդ դրամի ուղղակի հարկեր, 17.4 մլրդ դրամի անուղղակի հարկեր:
«Գրանդ Տոբակոյի» հարկային վճարները կազմել են 16.7 մլրդ դրամ, որից 5.5 մլրդ դրամի ուղղակի հարկեր, 11,2 մլրդ դրամի անուղղակի հարկեր և 2.2 մլրդ.դրամի մաքսային տուրքեր:
«GeoProMining Gold» - ը վճարել է 8,8 մլրդ դրամ, որից 706 մլն դրամի մաքսային տուրքեր, 4,4 մլրդ դրամի ուղղակի հարկեր, 4,4 մլրդ դրամի անուղղակի հարկեր:
ՍիՓիԷս ՕՅԼ Կորպորացիան վճարել է 8.2 մլրդ դրամ, այդ թվում 91.1 մլն.դրամի ուղղակի հարկեր, 8.1 մլրդ.դրամի անուղղակի հարկեր և 638.6 մլն դրամի մաքսային տուրքեր:
ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 դրությամբ կազմել է 482.24 դր / $ 1 էր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |