Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018 20:08
Էմմանուիլ Մկրտչյան

Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10 հազար մարդով

Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10 հազար մարդով

Արմինֆո. Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը,  քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով, հասնելով 1 894,4 հազարի, իսկ  գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով, մինչև 1 075.4 հազար:

 

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը կչճատվել է 2.9 հազարով, 6 հազար արտահոսքի և 3.1 հազար բնական աճի տարբերության հաշվին: 2017 թվականի նույն ժամանակահատվածում բնական աճը կազմել էր 2.6 հազար,իսկ արտագաղթը`8.8 հազար, իսկ 2016-ին բնական աճը կազմել էր 4.0 հազար, իսկ արտահոսքը`7,5 հազար մարդ:

 

Այնուամենայնիվ, 2016 թվականից մինչև 2018 թվականի առաջին կիսամյակը ծնունդների թիվը երկրում աստիճանաբար նվազել է`18 393-ից մինչև 16 189: Մահացության թիվը 14403-ից 2016-ի առաջին կիսամյակում նվազել է մինչև 13 112 2018-ին: Սակայն, կրճատվում է նաև ամուսնությունների թիվը: 2016-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել  7739 ամուսնություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում`6 802ամուսնություն: Իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է`1753-ից մինչև 1 915: Ընդ որում, ամուսնալուծությունների գագաթնակետը եղել է 2017 թվականի նույն ժամանակահատվածը`1949 ամուսնալուծություն:

 

Ըստ փորձագետների, այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է երկրի բնակչության թվի կրճատման ամենացածր մակարդակը վերջին տարիներին: