Ուրբաթ, 3 Օգոստոսի 2018 00:22
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում աճել է 12.1% , իսկ ուղևորափոխադրումների ծավալները նվաազել են 7.5%

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում աճել է 12.1% , իսկ ուղևորափոխադրումների ծավալները նվաազել են 7.5%

Արմինֆո. 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 12.1% (նախորդ տարվա 47.7% աճի համեմատ), կազմելով 14 417.7 հազ. տոննա: Ընդ որում, 12138,9 հազ. տոննան (ընդհանուրի 82,3% -ը) ընկնում է ավտոմոբիլային տրանսպորտին, տարեկան 14,8% աճով: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,9%, կազմելով 1434,8 հազար տոննա: Օդային փոխադրումներն, ընդհակառակը, կրճատվել են 26.9%, մինչև 7.9 հազար տոննա: Գլխավոր խողովակաշարով ներկրվել է 836,1 հազար տոննա բնական գազ, ինչը 10,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 3,9%, մինչև 2,077 մլն տոննա-կմ:

 

Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 7.5%, նախորդ տարվա 4% անկման համեմատ, կազմելով 91 477 հազ. մարդ: Երկաթուղային տրանսպորտով փոխադրումներն աճել են 7,5%, մինչև 159,6 հազար, օդային տրանսպորտով`10,6%, կազմելով 1 210 հազար մարդ: Էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումներն ավելացել են 12.8%, կազմելով 11.573.8 հազ. մարդ, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները նվազել են 10.1%, մինչև 78.533.6 հազար: Ուղևորաշրջանառությունը կրճատվել է 6.1%, մինչև 1,190.8 մլն ուղևոր-կմ: