
Արմինֆո. Հայաստանը Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ միասին կենսաթոշակային տարիքի ռուսաստանյան զբոսաշրջիկների ամենասիրված հանգստավայրերից է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով UFS.Travel ծառայությանը, որը վերլուծել է ինքնուրույն ճանապարհորդության գծով Ռուսաստանի թոշակային տարիքի քաղաքացիների պահանջարկը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշվել է ծառայության կողմից, նախկինում պահանջված Օդեսան տեղը զիջել է հայկական Գյումրիին, ըստ երևույթին, ավիատոմսերի էժանության պատճառով:
Ռուսաստանյան թոշակառուների համար զբոսաշրջության եվրոպական ուղղությունը գլխավորում են`Բուրգասը (Բուլղարիա), Պրահան (Չեխիա), Թիվաթը (Չերնոգորիա), Ռիգան (Լատվիա) և Մյունխենը (Գերմանիա):
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ ինքնուրույն ճանապարհորդող թոշակառուների ընդհանուր թիվը չի փոխվել: 55-ից բարձր տարիքի զբոսաշրջիկները նախընտրում են ճամփորդել, կատարել շրջագայություններ: Նրանց մղում է ռուսալեզու ուղեկցորդի հետ հանդարտ և պլանավորված հանգիտն անցկացնելու ցանկությունը:
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2018 թվականի առաջին կեսին զբոսաշրջային նպատակներով Հայաստան է այցելել 685 հազար մարդ, տարեկան աճը`10.2%: