
Արմինֆո.Աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների աճը կախված է տնտեսական ցուցանիշներից: Այս մասին Ազատություն TV հետ ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Խոսելով ներկա իրավիճակի մասին, նա ասել է, որ բյուջեի քննարկումները շարունակվում են, իսկ ընդհանուր առմամբ, իրավիճակը գնահատում են դրական: «Եթե միտումը շարունակվի զարգանալ այս կերպ, ապա այդ հարցը կարող ենք քննարկել ավելի մանրամասնորեն», - ասել է Ավինյանը:
Լրագրողի հարցին, թե ինչ գումար է վերադարձվել բյուջեին կատարված ստուգումների արդյունքում, փոխվարչապետը պատախանել է, որ առայժմ խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոնի մասին: Սակայն, այս առումով նա ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ դա տեսանելի միջոցներ են, որոնք հայտնաբերվել են և վերադարձվել է բյուջե, մինչդեռ քաղաքական մակարդակով որոշ շերտեր, որոնց պետք է դուրս բերվի սև շուկայից: «Այսօր մեր նպատակն է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ցանկանան մտնել հարկային դաշտ, ինչը կստեղծի բոլորովին այլ պատկեր, և խոսք կգնա արդեն մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին», - պարզաբանել է նա:
Բացի այդ, ըստ Ավինյանի, այդ խնդրի հետ մեկտեղ կառավարությունը մտադիր է բացահայտել և հասկանալ Հայաստանի գործարար հատվածի օբյեկտիվ խնդիրները, կապված հարկային օրենսդրության հետ: «Լիովին հասկանալով, թե ինչ պրոբլեմների է այսօր բախվում բիզնեսը, մենք գնում ենք Հարկային օրենսգրքի պարզեցմանը, նոր տնտեսական հայեցակարգի և դրույքների վերանայման համատեքստում», - եզրափակել է նա: