Հինգշաբթի, 9 Օգոստոսի 2018 12:32
Նաիրա Բադալյան

Արծվիկ Մինասյան. Տնտեսական աճն առաջին կիսամյակում գոհացնող է

Արծվիկ Մինասյան. Տնտեսական աճն առաջին կիսամյակում գոհացնող է

Արմինֆո. Տնտեսական աճն առաջին կիսամյակում գոհացնող է, այսօր կառաավրության նիստում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

 

Նախարարի խոսքով, միայն զբոսաշրջության ոլորտն առաջին 6 ամսում 12% աճ է գրանցել: Զբոսաշրջիկին գնալով ավելի հետաքրքիր են դառնում հայկական էկոտուրիզմը, էթնոտուրիզմ և գաստրոտուրիզմը:  Միաժամանակ սպասվում է, որ աշնանը ցուցանիշները կբարելավվեն: «Նկատվում է այլ երկրների քաղաքացիների` Հայաստանը տեսնելու աճող հետաքրքրությունը՚,- ասել է նախարարը: