Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2018 16:22
Ալեքսանդր Ավանեսով

Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով իր էլեկտրաէներգիան արտահանել Ռուսաստան

Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով իր էլեկտրաէներգիան արտահանել Ռուսաստան

Արմինֆո. Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ` Ռուսաստան իր էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով: Այդս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

 

«Մենք լրջորեն հետևում ենք Եվրապայի էլեկտրական ցանցերին Իրանի միացման ծրագրին՚ ,- ԻՌՆԱ-ին հարցազրույցում ասել է Ռեզա Արդաքանիանը` ավելացնելով, որ Իրանի հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալը սցենարներից մեկն է:

 

Էներգետիկայի նախարարը նշել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիայի փոխանակման այնպիսի երկրների հետ, ինչպես` Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրաքը: