Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2018 14:26
Կարինա Մելիքյան

Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը

Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը

Արմինֆո. Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:

 

Արտակ Անանյանը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1998 թվականից: Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: 2015-2017թթ. ստանձնել է է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2017 թվականին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Արտակ Անանյանը շարունակելու է իրականացնել Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները` մինչև վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԲ-ում գրանցվելու օրը:

 

Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ է, հանդիսանում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Ամուսնացած է, ունի երկու զավակ: