Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018 18:58
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը և Չինաստանը պատրաստ են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնել

Հայաստանը և Չինաստանը պատրաստ են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնել

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

 

Քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Նախարարը  դեսպանին է  ներկայացրել էներգետիկայի  բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու  համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված  պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergyե խոշորագույն ընկերության կողմից  արևային լուսաթաղանթների արտադրություն  հիմնելու նախագծին, ինչպես նաև  «CITICե չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:

 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար: