Արմինֆո.Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին:
Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում: ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ հայ-իրանական փոխհարաբերություններում ակնառու արդյունքների գրանցման համար մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն: Նա, մասնավորապես, խոսել է արտոնագրված շինանյութերի արտահանման ու ներմուծման, վերականգնողական էներգետիկայի և կայուն զարգացման բնագավառում համագործակցության խթանման, գյուղական համայնքների զարգացման, խոշոր քաղաքների ապակենտրոնացման, Հյուսիս-հարավ մայրուղու հարակից բնակավայրերի զարգացման անհրաժեշտության մասին:
Կողմերը չեն շրջանցել նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը՝ երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ իսկապես ոլորտում մոտեցումներ են փոխվել, կարևորվել առաջնային խնդիրներ: Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում երկու երկրների քաղաքաշինության ոլորտում ձևավորված հարաբերությունները կմտնեն նոր, գործնական հարաբերությունների փուլ, որը կներառի կառուցապատման, շինոլորտի մասնագետների վերապատրաստման, ներդրումային, կրթական, արտադրական և այլ բնագավառներ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |