
Արմինֆո.Արդշինբանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի ոչ կոնտակտային քարտերի միջոցով վճարումներն առևտրի և սպասարկման կետերում դառնում են ակնթարթային: Ոչ կոնտակտային քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային:
Վճարումներն այս քարտերով իրականացվում են սպասարկող POS տերմինալին քարտը պարզապես մոտեցնելու միջոցով՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու անհրաժեշտության: Ընդ որում, մինչև 10.000 ՀՀ դրամ վճարումների դեպքում PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության չկա, ինչը կրճատում է հերթերը, բարձրացնում սպասարկման որակը և ապահովում տվյալների անվտանգությունը:
Առանց շփման գործարքներ կատարելու հնարավորությամբ այս քարտերը ՀՀ բանկային համակարգում համեմատաբար նոր են, սակայն կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով հաճախորդների համակրանքը և վստահությունը՝ դարձել են անփոխարինելի: Արդշինբանկը ոչ կոնտակտային քարտեր է թողարկում դեռևս 2017 թվականից: Հարկ է նաև նշել, որ ներկայումս Բանկի գրեթե բոլոր POS տերմինալերն ունեն ոչ կոնտակտային քարտերի սպասարկման հնարավորություն:
RUB | 4.70 | -0.04 |
USD | 382.57 | 0.02 |
EUR | 439.34 | -0.78 |
GBP | 498.34 | -1.81 |
CAD | 270.71 | -1.16 |
JPY | 24.90 | -0.01 |
CNY | 53.68 | -0.01 |
CHF | 471.90 | -1.44 |

