Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 17:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի գինեգործների միության ղեկավարը ներկայացրեց տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ալկոհոլային խմիչքների շուկայում

Հայաստանի գինեգործների միության ղեկավարը ներկայացրեց տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ալկոհոլային խմիչքների շուկայում

Արմինֆո. Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը օգոստոսի 22-ի մամուլի ասուլիսում ներկայացրել է ոգելից խմիչքների շուկայում արդյունքները I կիսամյակում:

 

Նրա խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գինու արտադրությունը կազմել է 3.8 մլն լիտր (տարեկան անկումը`1%), կոնյակ` 12.3 մլն լիտր (տարեկան անկումը`11.7%), վիսկի` 366.5 հազար լիտր (տարեկան անկումը`54.7%) և գարեջրի արտադրություն, տարեկան աճը`9% և կազմել 10,2 մլն.լիտր:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Ա. Հարությունյանն ասել է, որ առաջին կիսամյակում Հայաստանի գինու արտահանման աճը կազմել է մոտ 20%, գարեջուր`10%, իսկ կոնյակի և վիսկիի մատակարարումը կրճատվել են մեկ երրորդով: «Սրանք գործառնական տվյալներ են, իսկ վերջնական տվյալները կլինեն մեկ ամսվա ընթացքում», - ընդգծել է նա:

 

Խոսելով արտահանման շուկաների մասին, նա նշել է, որ Հայաստանի ալկոհոլային խմիչքների մասնաբաժինը ռուսաստանյան շուկայում նվազել է`93% -ից մինչև 81% ,չինական շուկայում ավելացել է`1,5%-ից մինչև 2% ամերիկյան շուկայում`1% -ից մինչև 2%: Վրացական շուկայում տարբեր տարիների ընթացքում հայկական ալկոհոլային արտադրանքի մասնաբաժինը տարբ տարիներին տատանվել է`3% -ից մինչև 7%: Բալթյան երկրներում մատակարարումները վերականգնվել են, իսկ Արևելյան Եվրոպայում հայկական ալկոհոլի արտահանումն ակտիվացել է:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանը 2017 թվականին արտադրել է 8,8 մլն լիտր գինի, իսկ գինու արտահանումն աճել է 30%: Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանն արտահանել է 2,8 մլն լիտր գինի, տարեկան աճը`50.5%, իսկ մաքսային արժեքն ավելացել է 81%, կազմելով $ 10,8 մլն.: 2017 թ. Հայաստանից արտահանվել է 25,5 մլն լիտր էթիլային սպիրտ և այլ ոգելից խմիչքներ, տարեկան աճը`22,8%, որոնց մաքսային արժեքն ավելացել է 37.8%, մինչև $ 207,3 մլն., իսկ գարեջրինը կազմել է 1,9 մլն.լիտր, տարեկան նանկումը`13.9%, բայց մաքսային արժեքն աճել է 7.4%, մինչև 1.5 մլն դոլար: