Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 20:51

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է  ԵԱՏՀ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է  ԵԱՏՀ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության նախարարին

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է  ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

 

Ինչպես տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը: Նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայկական կողմին ներկայացրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները և նպատակները:

Համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունները համագործակցելու են կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ աշխատավորների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու լուծել ԵԱՏՄ երկրներում աշխատանքային ստաժի փոխճանաչման հետ կապված հարցերը: