Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018 15:38
Ալեքսանդր Ավանեսով

Սեպտեմբերի 1-ից նվազել են Մաքսային միության շուկա ներմուծված ավտոմեքենաների մաքսատուրքերը

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ից նվազում են Մաքսային միության շուկա ներմուծված ավտոմեքենաների մաքսատուրքերը, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջը:

 

Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 1-ից նոր մեքենայի ներմուծման համար անհրաժեշտ է վճարել մաքսային արժեքի 17% -ը: Մի քանի տարի առաջ դրանք կազմում էին 23%: Օգտագործված`5-7 տարուց ավելի արտադրության մեքենաների ներկրման համար մաքսատուրքը կկազմի 22%: Ակնկալվում է, որ հաջորդ տարի ներմուծման տուրքերը կարող են կրճատվել մինչև 15%: Նոր մաքսատուրքերը կկիրառվեն ԵԱՏՄ ողջ տարածքում: ԵԱՏՄ Խորհրդի որոշմամբ, ավտոմեքենաներից բացի ինվազեն նաև ավելի քան 95 ապրանքատեսակների մաքսատուրքերը: