Արմինֆո. Ավարտվել են բանակցությունները <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ և ռումիանական <Տարոմ> ավիաընկերության միջև:
Ինչպես տեղեկացնում է <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ-ն,
ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի <Տարոմ> ավիաընկերությունը: Չվերթերը կկատարվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Էական է, որ Բուխարեստի աշխարհագրական դիրքը շատ հարմար է եվրոպական հիմնական ուղղություններով տարանցիկ չվերթերի համար:
