Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 18:02
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի Հայաստանում Շնողի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը

Արմինֆո. Հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի Հայաստանում Շնողի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Ըստ նրա, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումների կազմոմից հետո այն պետք է ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին, և միայն դրանից հետո միայն կարող է ձևավորվել կառուցման առաջարկը: Նախագիծը, ըստ նախարարի, մշակվել է դեռ խորհրդային տարիներին, որը նախատեսում էր 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցում, բայց այժմ առաջացել է 124 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման հնարավորություն, 19 կմ երկարությամբ ջրի թունելի շինարարության հաշվին: Այս նախագիծը, ընդգծել է նախարարը, կարևոր է Հայաստանի էներգետիկ համալիրի համար, քանի որ դա թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել սեփական էներգետիկ ռեսուրսները: