Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 09:52
Ալեքսանդր Ավանեսով

«Մենք պետք է քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհե. Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների քննարկել է բնագավառի զարգացման ուղիները

«Մենք պետք է քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհե. Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների քննարկել է բնագավառի զարգացման ուղիները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:

 

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը,  հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների արտադրությունը: Այս հանդիպումով և սրանից բխող հետագա մշտական երկխոսությամբ ուզում ենք իմանալ, թե ինչպես եք դուք պատկերացնում կառավարության և ոլորտի համագործակցությունը. ի՞նչ պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն համագործակցող հարաբերություններ, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք ընդհանուր նպատակներ ձևակերպել և նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք ուզում ենք ՀՀ-ում առաջ մղել:

 

Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, և տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում: Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, և սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, և մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհ: Բնականաբար, այս առումով շատ կարևորում ենք նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Շատ կարևորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որևէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական և գործարար ընդունակությունների և աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում:

 

Ավելի պրակտիկ առումով՝ մենք հիմա արդեն մտնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շատ գործնական և պրակտիկ փուլ. կուզենայինք լսել ձեր ակնկալիքներն այդ փոփոխություններից և նաև որոշ գաղափարներ, երբ կկիսվենք, կիմանանք ձեր տեսակետներն այդ գաղափարների  վերաբերյալ: Շատ կարևորում եմ, որ ունենանք կառավարության և ոլորտի հաղորդակցության մշտական ուղիներ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը պրոբլեմների քննարկման իմաստով լսելի լինի, իրեն համարի լսելի, որ ուրիշների հետ հավասար պայմաններում է և հավասար դաշտում է աշխատում: Մեր կառավարության դիրքորոշումը և մոտեցումը հետևյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարևոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետևյալ ուղերձը. որևէ բիզնես, որևէ գործարար, որևէ ընկերություն ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որևէ ընկերություն չի կարող  կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որևէ ձևի հարաբերություն ունենալ պետական որևէ մարմնի հետ, և ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետևաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք և դրա ադյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետևյալն է ՝ «Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելովե:

 

Թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են, մասնավորապես, ոլորտում հարկային արտոնությունների տրամադրմանը, ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, մասնագետների ուսուցմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա և առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաև արձանագրենք, որ ընդհանուր բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որևէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի և երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհներն, օրինակ, կարողանանք նորոգելե: Վարչապետն ընդգծել է, որ որևէ առաջարկ չի անտեսվելու, առանց քննարկման չի մերժվելու կամ ընդունվելու:

 

Մասնագետների պատրաստման և առկա պահանջարկի բավարարման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջին մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների հզորացումը: Վարչապետը նշել է, որ կան ուսումնարաններ, որոնք չեն գործում՝ կադրային, ֆինանսավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով, և որ ինքն արդեն հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ սեղմ ժամկետում ներկայացնել դրանց զարգացման վերաբերյալ ծրագիր և ֆինանսական միջոցներն ուղղել հենց այդ նպատակին:

 

Վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարևորել է տեղական

արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից: «Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, և ես խմնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձևավորել և գովազդել տեղական արտադրանքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը և քաղաքականությունըե, - նշել է կառավարության ղեկավարը:

 

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև թեթև արդյունաբերության ոլորտի ասոցիացիայի ստեղծմանը: Ոլորտի ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ գործընթացն արդեն մեկնարկել է, և հնարավորինս շուտ այս բնագավառը ներկայացնող ասոցիացիան կձևավորվի: Վարչապետը ողջունել է գաղափարը՝ նշելով, որ ասոցիացիայի ստեղծմամբ համագործակցության արդյունավետ հարթակ կձևավորվի, որը կհեշտացնի կառավարության շփումը ոլորտի ձեռնարկությունների հետ:

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում արտադրությունը խթանենք, և տեքստիլը, թեթև արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը մեզ համար առաջնահերթություն են: Ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն-արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ այն առումով, որ այնպես չէ, որ կառավարությունն ուզում է այսպես ասած, հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի: Իսկապես պետք է լինի գործընկերություն, և պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաև հարկ վճարողները համոզված լինեն, որ իրենց վճարած ամեն լուման, ամեն դրամը ոչ թե մսխվում է, թալանվում է, փոշիացվում է, այլ ռեալ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների և բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաև ձեր գործունեությանը: Այսինքն՝ մեր ուզածն այն է, որ ամեն հարկ վճարող ամեն դրամ հարկ վճարելիս այն ըմբռնումն ունենա, որ ինքն իր գործունեության մեջ ներդրում է անում, որովհետև առանց ճանապարհների, հաղորդակցության ուղիների, օրինականության, անվտանգության որևէ գործունեություն հնարավոր չէ, և մեր խնդիրն է՝ ընդհանուր առմամբ հնարավորինս շուտ այս մտածողությունը փոխել: Ուզում եմ ձեզ և մեզ հաջողություն մաղթել մեր երկրի տնտեսությունը, մեր երկիրը բարեկեցիկ և աղքատությունից զերծ և զարգացած ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհինե:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76