Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 14:23
Կարինա Մելիքյան

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը աճել է 10.4%, ուղևորափոխադրումների ծավալները`7.9%

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը աճել է 10.4%, ուղևորափոխադրումների ծավալները`7.9%

Արմինֆո. 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.4% (նախորդ տարվա 46.5% աճի փոխարեն), կազմելով 16 926.9 հազ. տոննա: Ընդ որում, 14 266.9 հազ. տոննան (ընդհանուրի 84.3% -ը) բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտին, 12.4% տարեկան աճով: Այս մասին են  վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5,6%, մինչև 1 672,1 հազար տոննա: Օդային փոխադրումը, ընդհակառակը, նվազել է 25.4%, մինչև 9.4 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով ներկրվել է 978,5 հազար տոննա բնական գազ, ինչը 6,5% -ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բեռնափոխադրումների ծավալը նվազել է 1,4%, մինչև 2 437,2 մլն տոննա-կմ:

 

Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 7.9%, նախորդ տարվա 3.4% անկման փոխարեն, կազմելով 106 306.2 հազ.մարդ: Երկաթուղային տրանսպորտով փոխադրումների աճը կազմել է 9.6%, մինչև 208.3 հազար, օդայինտրանսպորռով`11%, մինչև 1,525.6 հազ. մարդ, էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրումը`11.6%, մինչև 13403.2 հազ. մարդ, ավտոմեքենաներով իրականացված փոխադրումների թիվը նվազել է 10.5%, կազմելով 91.169.1 հազ. մարդ: Ուղևորների շրջանառությունը կրճատվել է 5.5%, մինչև 1.415.8 մլն ուղևոր-կմ: