Արմինֆո. Հայաստանի էներգետիկ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այքան էլ ակնհայտ չեն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախօրեին «Ֆեյսբուքի՚ իր էջում ուղիղ եթերի ընթացքում պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Որպես օրինակ` նա նշել է, որ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար ստեղծվել է ընկերություն, որը արտոնություններ է ստացել գործարքից, ինչն, արդյունքում, թերի է ստացել պետությունը: Որպես մեկ այլ օրինակ` վարչապետը հիշատակել է Երևանի ՋԷԿ-ը, որն իր գործունեության հաշվին մարում է համակարգին չառընչվող երրորդ ընկերության պարտքերը: Նա նշել է, որ կառավարությունն արդեն որոշակի փոփոխություն է կատարել գազի և էլեկտրաէներգիայի սակագներում առանձին սոցիալական խմբերի համար` սակագներնը նվազեցնելով, համապատասխանաբար, 10 և 20 դրամով: Բացի այդ, վարչապետը հաղորդել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորման հետազոտմամբ:
Նրա ասելով, ոլորտի գլխավոր խնդիրը միասնական կանոնների և կարգի ներդրումն է, իսկ ինչ վերաբերում է սակագներին, ապա դրանք պետք է լինեն ոչ թե բարձր կամ ցածր, այլ` արդյունավետ: «Ես հասկանում եմ սակագինը նվազեցնելու ձգտման տրամաբանությունը, սակայն կառաջարկեի հարցը դիտարկել այլ տեսանկյունից. անհրաժեշտ է ունենալ գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, որպեսզի համոզված լինենք, որ այն ձևավորվում է արդյունավետ շուկայական տրամաբանության շրջանակում՚, - ասել է Փաշինյանը:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

