Երեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2018 15:01
Ալեքսանդր Ավանեսով

ՌԵՈՒ «դուստր՚ «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ստուգումներում ոչ մի քաղաքական աստառ չկա

ՌԵՈՒ «դուստր՚ «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ստուգումներում ոչ մի քաղաքական աստառ չկա

Արմինֆո. ՌԵՈՒ «դուստր՚ «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ստուգումներում ոչ մի քաղաքական աստառ չկա: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

 

Նրա ասելով, պետությունն իրավունք չունի  միջամտելու ընկերության ֆինանսական գործունեությանը, սակայն պահպանում է ֆինանսական հոսքերը ստուգելու իրավունքը, ինչն ամրագրված է հավատարմագրային կառավարման շուրջ պայմանավրով: Խոսքը վերաբերում է  ընկերության կողմից ֆինանսական ռեսուրսների օգտագործման ադյունավետությունը պարզելու անհրաժեշտությանը: Այժմ հենց այդպիսի ստուգում է անցկացվում: «Հետաքննությունը ամենևին էլ ՀԿԵ աշխատանքը դադարեցնելու նպատակ չի հետապնդում: Խոսքն ընդամենն այն մասին է, որպեսզի պարզել, թե ընկերությունը որքանով արդյունավետ է ծախսում միջոցները՚, - հայտարարել է նախարարը, հավելելով, որ այդ հարցը քննարկել է ռուսաստանցի գործընկերների հետ: «Երկու կողմերը ցանկանում են հասկանալ, թե այդ քննությունը որքանով է համապատասխանում իրականնությնաը՚, - նշել է Աշոտ Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ստուգում է ՀԿԵ-ն` պարզելու ընկերության հարկային պարտավորությունների կատարումը: Ստուգումների ուղղություններից մեկը կարող են դառնալ նաև Հայաստանի բյուջեի հատկացումները, որոնք ուղղորդվել են ՀԿԵ ուղևորափոխադրումների սակագների տոկոսադրույքների փոխհատուցման նպատակով: