Արմինֆո. Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018 թվականի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամլո ծառայությունից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը:
Առևտրի ֆինանսավորման գծով ԱԶԲ-ի մրցանակի դափնեկիրներ են ճանաչվել են 23 առաջատար բանկեր 15 երկրներից:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որի գրասենյակը գտնվում է Մանիլայում, հիմնադրվել է 1966 թվականին, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում աղքատության մակարդակը նվազեցնելու նպատակով, ներառական տնտեսական և էկոլոգիապես կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ում ներկայացված են 67 երկրներ, ներառյալ` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 48 երկրները: ԱԶԲ-ի խոշորագույն բաժնետերերն են`Ճապոնիան (15.62%), ԱՄՆ (15.51%), Չինաստանը (6,45%), Հնդկաստանը (6,34%), Ավստրալիան (5.79%), Ինդոնեզիան (5,45%), Կանադան (5.24%), Հարավային Կորեան (5.04%) և Գերմանիան (4.33%): 2017 թվականին ԱԶԲ գործառնությունների ընդհանուր գումարը կազմել է 32.2 մլրդ դոլար, այդ թվում նաև 11,9 մլրդ.դոլարի համաֆինանսավորումը: Ասիական զարգացման բանկն աշխատում է TFP ծրագրով, ավելի քան 200 գործընկեր-բանկերի հետ, տրամադրելով ֆինանսական աջակցություն: 2009 թվականից մինչ օրս ԱԶԲ-ն սատարել է ավելի քան 12.000 փոքր և միջին ձեռնարկությունների` Ասիայի զարգացող երկրներում, ավելի քան 30 մլրդ.դոլար գումարով: TFP-ն լրացվում է Finance Program (SCFP) ծրագրով, որն ԱԶԲ-ն կրկին գործարկել է ընթացիկ տարում, զարգացող երկրներում ՓՄՁ-ներին օգնելու համար: ԱԶԲ-ն մտադիր է ընդլայնել այդ բիզնեսը տեղական, տարածաշրջանային և գլոբալ բանկերի, ինչպես նաև SCF հարթակի մատակարարների և ոլորտի փորձագետների հետ համագործակցությամբ, ողջ տարածաշրջանում ներուժի ստեղծման նպատակով:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Հայկական շուկայում բանկը գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 14 ստորաբաժանումներից, որոնցից` 9 մայրաքաղաքային եւ 5 մարզային: 2015 թ. դեկտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մուտքից հետո Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում բաժնեմասային մասնակցությունը փոխվել է հետեւյալ կերպ. Ամերիա Գրուպ CY Ltd. - 65,8%, EBRD - 20,7% և ESPS Holding Limited - 13,5%: Պարգևատրվել է` Euromoney-ից (2017, 2016, 2014, 2012, 2011 թվականներին), Global Finance-ից (2017, 2016, 2015, 2013, 2012 թվականներին), The Banker/FT-ից (2017, 2016, 2015, 2013, 2010 թվականներին), Commerzbank կողմից 2008 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է "STP-Award" պարգևի: