Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2018 15:19
Ալեքսանդր Ավանեսով

«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժումը» պատրաստ է աշխատել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ

«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժումը» պատրաստ է աշխատել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

 

 Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի  բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի  գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: «Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից:  Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք  է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:

 

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է: «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն: Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

 

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53