Արմինֆո. Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում եվրասիական ոսկերչական բրենդ ձևավորելու ինտեգրացիոն նախագծի մշակմանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, այդ հարցը քննարկումների առարկա կդառնա հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայանալիք <Եվրասիական շաբաթ> III միջազգային ցուցահանդեսային համաժողովի ընթացքում: Եվրասիական ոսկերչական բրենդի ձևավորման նախագծի իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանային խումբ: Գագիկ Մկրտչյանը հիշեցրել է, որ դեռ 2017 թ. սեպտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հիշյալ ինտեգրացիոն նախագծի վերաբերյալ առաջարկներ էր ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամներին, որի գլխավոր նպատակը ԵԱՏՄ երկրներից ադամանդների և պատրաստի ոսկերչական իրերի արտահանման աճն է: Նախագծի նպատակը Միության երկրների միջև կոոպերացիայի և մասնագիտացման որոշումն է: Հնարավոր մասնագիտացման օրինակ կարող է դառնալ հումքի արդյունահանումը Ռուսաստանում, թանկարժեք մետաղների աֆինաժը Ղազախստանում և Ռուսաստանում, հումքի տրամադրում Ղրղըզստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, կիսաֆաբրիկատների պատրաստումը Ռուսաստանում, Բելառուսում, ամրագրումը և արտահանման ուղարկումը՝ Ղազախստան, երեսակում՝ Հայաստան, Բելառուս, դիզայնի ստեղծում՝ Հայաստան, Ռուսաստան, մարքեթինգի և զարգացման ռազմավարության մշակում՝ գլխամասային գրասենյակ:
Հաշվի առնելով առաջարկները, շարունակել է նախարարի խորհրդականը, առաջարկվել է մշակել նախագծի մշակման միջոցառումների կազմակերպչական-բովանդակային պլանը: <Շատ կարևոր է, որ մեկ բրենդի ներքո աշխատելու են տարբեր մշակույթ, կրոն և պատմություն ներկայացնող երկրները>,- նշել է Գագիկ Մկրտչյանը՝ համոզմունք հայտնելով, որ նախագծի իրականացումը կխթանի Հայաստանում ոսկերչության և երեսակման ոլորտների զարգացումը, կբացառի բոլոր խոչընդոտներն արտահանման շուկաներ դուրս գալիս:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |