Արմինֆո.Հայաստանը խնդրել է Ռուսաստանին ավելացնել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդների քվոտաները:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է. <ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մոտ էին հավավքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ՝ թույլտվությունների «дозвольե վերջանալու հետ կապված բողոքելու նպատակով: Դիմել ենք ռուսական կողմին ՝ նոր քանակություն տրամադրելու համար: Ի դեպ, վարորդները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ խնդիր ևս՝ կապված մրցույթի անցկացման հետ, որի առթիվ վաղը կձևավորվի աշխատանքային խումբ և հանդիպման ընթացքում կքննարկենք մանրամասները:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դադարեց բողոքի ակցիան>:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել է Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգի մասին՝ կապված <Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին> երկու երկրների կառավարությունների միջև նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |