Արմինֆո.Զբոսաշրջությունը շատ առումներով կարող է նպաստել Հայաստանում լեհական բիզնեսի ներդրումային զարգացմանը: Հոկտեմբերի 4-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատան տնտեսական և քաղաքական բաժնի վարիչ Մարեկ Ռեշութան:
Նա պարզաբանեց, որ այսօր, Վարշավայից Երևան ուղևորվող ավիափոխադրման բարձր գների հետևանքով զբոսաշրջիկը Հայաստան է մտնում բացառապես Վրաստանի տարածքով, քանի որ թռիչքը նրա համար կազմում է ընդամենը 50-60 դոլար, իսկ հայկական ավիաընկերություններով`գումարը հասնում է 300 դոլարի: Տուրիստական փաթեթները ներառում են 5-օրյա հանգիստ Վրաստանում, որի ընթացքում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ երկրի առանձնահատկություններին և մտածել բիզնեսի զարգացման մասին: «Ես չեմ ասում, որ այցելելուց հետո բոլորը կցանկանան բիզնես դնել վրացական շուկայում, բայց 1000 զբոսաշրջիկից 30-ն անպայման մտածում է այդ մասին»: Դիվանագետի կարծիքով, լեհ զբոսաշրջիկները հաճելի տպավորություններ կունենան Հայաստան կատարած այցից, մասնավորապես, խոհանոցից, բայց ոչ ավելին: «Անհնար է տեսնել երկրի ներուժը ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում», - ընդգծել է նա:
Այնուամենայնիվ, Մ. Ռեշութան ընդգծել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման բոլոր հնարավորությունները`գաստրոտուրիզմից մինչև ագրոտուրիզմ: Մասնավորապես, հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից էկո-արտադրանքի սպառման սուր պահանջարկը, Հայաստանը կարող է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ ուղղության զարգացման վրա:
Միևնույն ժամանակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին հասել է 34.2 միլիոն դոլարի, 5.5% աճով: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 10.2%, մինչև 6 մլն դոլար, իսկ ներմուծումը`4.5%, մինչև 28.2 մլն դոլար, իսկ 2017 -ին հայ-լեհական առևտրի ծավալն աճել է 6.8%, հասնելով $ 58.6 մլն-ի: Այդ թվում, արտահանման անկումը կազմել էր 56.7%, մինչև 8.1 մլն դոլար, իսկ ներմուծման աճը`39.8%, մինչր 50.5 մլն դոլար: