Արմինֆո. Արտահանման և ներդրումների խթանման նպատակով Բիզնես Արմենիան 6 ոլորտային և երկրի իմիջն ու գրավչությունները ներկայացնող մեկ ընդհանուր մարքեթինգային փաթեթ է պատրաստել։ Նյութերը հրապարակվելու են «Select Armeniaե («Ընտրի՛ր Հայաստանըե) բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանըե կարգախոսով։ Նյութերն անգլերեն են, առաջին հերթին ուղղված են միջազգային ներդրողներին ու գործարարներին, արտերկրյա հարթակներում հասանելի դարձնելու նպատակ է դրված։
Հայաստանի գրավչությունները կներկայացվեն դեղագործության, Էներեգետիկայի, գյուղմթերքի վերամշակման, տեքստիլ, ՏՏ, ոսկերչության ոլորտների օրինակներով։ Մարքեթինգային փաթեթներն ընդգրկում են տեսանյութ (շուրջ 2 րոպե տևողությամբ), ոլորտային հետազոտություններ, հաջողության պատմություններ, տպագիր նյութեր։ Բիզնես Արմենիան YouTube-յան իր պաշտոնական ալիքում հրապարակել է առաջին տեսանյութը՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ https://www.youtube.com/watch?v=VKEwmXrJMlE ։ Տեսանյութը ներկայացնում է մարդկանց, ցուցանիշեր, բիզնեսի արտոնություններն ու պայմանները։
Բիզնես Արմենիայի հետազոտության խմբի ուսումնասիրությամբ, վերջին երեք տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը տարեկան միջինը 38 տոկսով արտահանման աճ է գրանցել, հիմնականում՝ Միացյալ Նահանգներ, Կանադա, Եվրոպա ուղղություններով։ Միայն անցած տարի ոլորտը 338.6 միլիոն դոլարի արտահանում է ապահովել, 150-ից ավելի նորաստեղծ ընկերություն է գրանցվել։
Հաջողության պատմությունների շարքում են «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնիե, «Բենիվոյիե և «Սինոփսիս Արմենիայիե օրինակները։
«Սա Հայաստանի ներդրումային և գործարար գրավչությունները ներկայացնելու համապարփակ ու պրոֆեսիոնալ քայլ է։ Փաթեթը չի պարունակում անխտիր բոլոր ցուցանիշերը երկրի վերաբերյալ։ Գլխավոր խնդիրը պոտենցիալ ներդրողներին դեպի «Select Armeniaե հարթակ ուղղորդելն է, որտեղ մանրամասն տեղեկատվություն է հրապարակվում Հայաստանի մասինե,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Տեսանյութերի հեղինակային իրավունքները պատկանում են Բիզնես Արմենիային, սակայն մեր երկրի ներդրումային և բիզնես միջավայրի խթանման նպատակով գործարարները, լրատվամիջոցներն ու այլ կազմակերպություններ ազատորեն կարող են այն տարածել, ներկայացնել համաժողովներին ու շնորհանդեսներինե,- նշել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խմբի ղեկավար Արմեն Ախիյանը։ Աշխատանքները համակարգել է Բիզնես Արմենիայի Մարքեթինգի խումբը, տեսանյութերը պատրաստել է «Դոպինգե ընկերությունը, որը, գնումների մասին օրենքի պահանջով, ընտրվել է մրցույթով։ «Նկարահանումները կատարվել են շուրջ 4 ամիս, ընդգրկել են ամբողջ Հայաստանը, բոլոր մարզերը, կադրերն արվել են հատուկ այդ տեսահոլովակների համար՝ ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրըե,- նշել է «Դոպինգե ընկերության ստեղծագործական խմբի ղեկավար Հովհաննես Մարգարյանը։
Ընդհանուր առմամբ, ամբողջ քարոզարշավի համար հատկացվում է 19 միլիոն դրամ բյուջե։ Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները (https://goo.gl/dX937s )՝ Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են և Select Armenia-ի հարթակներում https://goo.gl/ZnaMyu ։