Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 16:23
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. Ավինյան

Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով. Տ. Ավինյան

Արմինֆո. Էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Այդ մասին նոյեմբերի 14-ին միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

 

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։  Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը:

 

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Հայաստանում հետևում է էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը ուղղված են վերը նշված նպատակին: Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի  դրական ազդեցություն  կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:

Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին:  Էլէներգիայի շուկայի նոր և ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների և թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի:

 

Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առևտրի համար:

 

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ էներգախնայողությունը և էներգարդյուավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:

 

Վերջում Տիգրան Ավինյանը հավելել է, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: <Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով>,- ասել է նա:

 

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018ե ներդրումային միջոցառումների շարք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո: Նախատեսվում է ներկայացնել Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ստեղծված նպաստավոր միջավայրը՝ տեղական ներդրողների և բանկերի փորձով, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանները:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Эдвард Арзуманян
Если до 2020 года потребление электроэнергии будет сокращено на 38 процентов, а позже наверное-еще больше, а также возобновляемые источники до 20 процентов- то спрашивается -зачем нам газотурбинный блок фирмы Ренко в Ереване

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.02.2020
RUB7.43-0.07
USD478.35-0.02
EUR517.050.36
GBP617.790.45
CAD360.80-0.23
JPY42.82-0.14
CNY68.13-0.18
CHF487.270.48



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000