Արմինֆո.Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Կովկաս և Փոթի նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցություն ապահովում են իրավաբանական անձինք, որոնց սեփականատերեր ո՛չ ՀԿԵ-ն, ո՛չ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն հանդիսանում: Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Ինչպես նշված է ՀԿԵ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով: Այս նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:
2017 թվականին Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային երթուղում բեռնափոխադրումների ծավալները կազմել են 590 վագոն (35 հազար տոննա), ինչը կազմում է ՀՀ ներմուծման և արտահանման հաղորդակցությունում տրանսպորտի բոլոր միջոցներով (բացառությամբ մագիաստրալայինը) իրականացված բեռնափոխադրումների 0,9%-ը:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |