Արմինֆո.Վերջին 27 տարում Հայաստանի բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները փակվել են, դրանց տեղերում բացվել են տոնավաճառներ: Նոյեմբերի 30-ին Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ արդյունաբերական ձեռնարկությունները բացվեն:
«Վերջին ժամանակները նշում են, որ Հայաստանում չկան ներդրումային նախագծեր: Ուզում եմ աասել, որ այսօր մեր կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ 285-340 մլն դոլարի ներդրումային հուշագիր է ստորագրելու։ Այդ ընկերությունը մտադիր է կառույցել 100 հա տարածքով արդյունաբերական համալիր, որտեղ կաշխատի շուրջ 1100-1200 մարդ՚, - ընդգծել է Փաշինյանը, հավելելով, որ արդյունաբերական համալիրը գործարկվելու է 2020 թվականին և արտադրելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի։
Փաշինյանը հավաստիացրել է, որ կառավարության գլխավոր նպատակը Հայաստան ներդրումների ներգրավումն է: Նա նաև նշել է, որ իրական հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ ամեն մարդ իրեն հարց տա, թե ինքն ինչ կարող է անել երկրի համար: Հենց այդ ժամանակ, Փաշինյանի ասելով, տեղի կունենա տնտեսական հեղափոխություն, որը կառավարության գլխավոր խնդիրներից մեկն է, որ դրված է օրակարգում: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունը մեկնարկում է հունվարի 1-ին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |