Երկուշաբթի, 3 Դեկտեմբերի 2018 13:12
Նաիրա Բադալյան

«Իմ քայլը՚ ներկայացրել է տնտեսական աճի իր տեսլականը. Մենք ունակ ենք աշխատանքի միջոցով մեր տեղը վաստակել միջազգային ասպարեզում

«Իմ քայլը՚ ներկայացրել է տնտեսական աճի իր տեսլականը. Մենք ունակ ենք աշխատանքի միջոցով մեր տեղը վաստակել միջազգային ասպարեզում

Արմինֆո.Նոր կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի եւ նորարարությունների վրա հիմնված արդիական տնտեսական համակարգի ձեւավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը:

Այդ մասին ասվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում, որը հրիապարակել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

 

«Իմ քայլը՚ Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում դնելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը, ինչի արդյունքում տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի:


«Տնտեսական աճը համընդհանուր ջանքերի արդյունք է: Այս պատճառով միակողմանի որոշումներ կայացնելու նախկինում գործող պրակտիկան վերափոխելու ենք: Հիմնվելով հանրության, գործարար, ակադեմիական համայնքի, ոլորտային մասնագետների եւ կառույցների հետ քննակումների արդյունքների վրա՝ սահամանելու ենք ռազմավարական ուղղություններով ճյուղային քաղաքականությունները: Երկխոսությունը ոչ միայն խնդիրներն ահազանգելու, կամ փոփոխություններին նախապատրաստվելու կանխատեսելի միջավայր կձեւավորի, այլեւ կստեղծի հավասար մրցակցային պայմաններ դաշտում գործող սուբյեկտների համար: Մեր գործունեության անկյունաքարը կանխատեսելիության եւ որոշակիության անընդհատ կատարելագործմամբ՝ աշխարհում Հայաստանի, ներդրումային տեսանկյունից մրցակցային առավելություններ ունեցող երկրի, ճանաչելիության բարելավումն է՚, - ասվում է ծրագրում:

 

Նաև ընդգծվում է, որ ներառականությունն ու մրցունակությունը՝ տնտեսական աճի գրավական են: «Մենք նպաստելու ենք այնպիսի միջավայրի կայացմանը, որտեղ աճ ստեղծելու եւ աճին մասնակցելու յուրաքանչյուր հայաստանցու իրավունքը կլինի ոչ միայն պաշտպանված, այլեւ կխրախուսվի: Մենք, հավատարիմ մնալով զարգացման գործընթացներում ներառականության ապահովման նշանակալի դերին, գործարար եւ ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ ակտիվ երկխոսության ճանապարհով սահմանելու ենք կառուցվածքային բարեփոխումների հավակնոտ հրամակայան, որտեղ յուրաքանչյուրիս վերագրված կլինի բարեկեցության ապահովման պատասխանատվության մեր բաժինը: Մենք կարեւորում ենք տնտեսական զարգացման սոցիալական արդյունքը։ Տնտեսության զուտ թվային աճը, որն էականորեն չի բարելավում մարդկանց կյանքը, մնում է որպես սովորական վիճակագրություն։ Մինչդեռ տնտեսական զարգացման եւ ստեղծված արժեքի բաշխման նոր մոդելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անմիջական մասնակցություն է ունենալու տնտեսական աճի ապահովման բոլոր գործընթացներին՚, - ասվում է հրապարակման մեջ։

 

Նաև նշվում է, որ տնտեսական զարգացման «Իմ քայլի՚ տեսլականը կառուցվել է այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործ ներուժ, եւ գերնպատակն է լինելու ստեղծել բոլոր հնարավոր պայմաններն այդ ներուժի զարգացման եւ իրացման համար: «Մեր խորին համոզմամբ` տնտեսական զարգացման ցանկալի արդյունքի եւ անորոշությունների հաղթահարման միակ եղանակը համատեղ ազնիվ աշխատանքն է:
Մենք նախատեսում ենք կարճաժամկետ հատվածում նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, իրականացնել ներդրումներ ենթակառուցվածքներում, բարելավել կրթության որակը, բարեփոխել առողջապահության համակարգը եւ խթանել արտահանումը:

Մեր առաջնահերթությունն աշխատանքի եւ ներդրումների խրախուսմամբ գործազրկության կրճատում եւ տնտեսական աճ ապահովելն է, դրան հասնելու մեթոդը՝ անարդյունավետ պատճառահետեւանքային կապերի եւ ավելորդ բյուրոկրատիայի վերացմանը միտված հետեւողական աշխատանքը, նպատակադրումը՝ առկա խոչընդոտների բացահայտման եւ լուծման միջոցով մրցունակության համակարգային բարելավմամբ տնտեսության իրական հատվածի եւ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան: Մենք ունակ ենք աշխատանքի միջոցով մեր տեղը վաստակել միջազգային ասպարեզում: Դա անելու համար հարկավոր է տարբեր ոլորտներում ապահովել արտադրողականության աճ եւ մրցակցակային հնարավորությունների ընդլայնում: Առաջարկվող տնտեսական մոդելով շարունակաբար պարտքեր կուտակելու փոխարեն այսուհետ միջոցները խնայելու ենք` մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու, հետագայում արտահանման ծավալները մեծացնելու նպատակով։ Այն է՝ ստեղծելու ենք հավելյալ արժեք աշխարհի համար՚, - ասվում է դաշինքի ծրագրում:

 

Երկրում տնտեսական աճ ապահովող հիմնական ուժը, ըստ «Իմ քայլը՚ դաշինքի ծրագրի,  լինելու է մասնավոր հատվածի ներդրումը եւ ձեռներեցությունը, ուստի պետության գործունեությունը պետք է միտված լինի տնտեսական աճի ապահովմանը եւ զերծ մնա հավելյալ խոչընդոտներ ստեղծելուց կամ տնտեսապես ոչ արդյունավետ ծրագրերի վրա միջոցներ վատնելուց:

 

Ծրագրի հեղինակների համոզմամբ, Հայաստանի առջեւ ծառացած այս խնդիրների զգալի մասը կարող է եւ ունակ է լուծել միայն զարգացած մասնավոր հատվածը, իսկ պետության դերը լինելու է մրցունակության գործոնների հետեւողական զարգացումը եւ աճի ու զարգացման խոչընդոտների վերացումը: Այդպիսով` նշվում է, որ հիմնական գերակայություններն լինելու են տնտեսական բարեփոխումները՝ տնտեսության բոլոր ճյուղերի մրցունակության խթանման համար անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ստեղծելը; հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրամբարներ, ջրագծեր՝ ոռոգման, խմելու ջրի, ջրահեռացման, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) շարունակական բարելավմամբ տարածքային համաչափ զարգացում ապահովելը;  մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսությամբ եւ փաստացի կարիքների գնահատմամբ հանրային քաղաքականության բարելավումը;  շուկայական մեխանիզմների ձախողումները լուծող արդյունավետ ինստիտուտներ ներդնելը: Այդպիսի ինստիտուտներ են ասոցիացիաները, միությունները, կոոպերատիվները: Պետությունը պետք է նպաստի ասոցիացիաների ստեղծմանը եւ կայացմանը եւ հետզհետե պատվիրակի տնտեսական կարգավորման իր գործառույթները հենց տնտեսվարողներին: Սա նաեւ ներառականության կարեւորագույն սկզբունք է, քանզի ասոցիացիաների միջոցով սուբյեկտները ներգրավված են իրենց վերաբերվող որոշումների կայացմանը;  հատուկ ուշադրության են արժանանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող եւ թեթեւ արդյունաբերությունը, բարձրարժեք գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50