Արմինֆո. Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Ավինյանը Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Կոզակից նամակ է ստացել 2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի 1000 խմ գինը մինչև 215 դոլար բարձրացնելու որոշման վերաբերյալ:
«Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին՚, -
«Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, հավելելով, որ ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, և նման նամակ գոյություն չունի: «ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել՚, - գրել է Սիսեռյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր, որ կա Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազեցնելու հնարավորություն, և ինքը մտադիր է այդ հարցը քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |