Արմինֆո. Հայաստանի կապի չորս օպերատորները 2018 թվականի 9 ամիսներին հարկերի գծով պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 16.4 մլրդ դրամ կամ $34 մլն, ինչը 16,3%-ով ցածր է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Այդ գումարից 7.2 մլրդ-ն պետական գանձարան է ստացվել ուղղակի հարկերի գծով և 8.4 մլրդ-ն՝ անուղղակի հարկերի: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները:
«ՄՏՍ Արմենիաե ընկերությունը գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների ցանկում՝ զբաղեցնելով 14-րդ տեղը /մեկ տարի առաջվա 12-րդ տեղի փոխարեն):
2018 թ. 9 ամիսներին «ՄՏՍ Հայաստանե (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ) պետական գանձարան է վճարել 6.9 մլրդ դրամ, որից 50.1 մլն դրամը մաքսային տուրքեր, 1.9 մլրդ դրամը՝ ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), 2.9 մլրդ դրամը՝ անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ):
Յուքոմը վճարել է 4.3 մլրդ դրամ, որից 74.4 մլն դրամի մաքսային տուրքեր, 1.5 մլրդ դրամի ուղղակի հարկեր և 2.7 մլրդ դրամի անուղղակի հարկեր՝ զբաղեցնելով 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 23-րդ տեղը՝ մեկ տարի առաջվա 16-ի փոխարեն:
Վեոն ընկերությունը (Beeline ապրանքանիշ) վճարել է 4.2 մլրդ դրամ, որից 1.2 մլրդ դրամի ուղղակի հարկեր և 2.1 մլն անուղղակի հարկեր, իսկ մաքսային տուրքերի վճարները կազմել են 26.2 մլն դրամ՝ 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնելով 26-րդ տեղը՝ մեկ տարի առաջվա 14-րդ տեղի փոխարեն:
ՋիԷնՍի Ալֆա ընկերությունը (Ռոստելեկոմ ապրանքանիշ) վճարել է 949.7 միլիոն դրամ, որից 8.8 մլն դրամի մաքսային տուրքեր, 343 մլն ուղղակի հարկեր և 606.6 մլն անուղղակի հարկեր՝ 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնելով 133-րդ տեղը՝ մեկ տարի առաջվա 163-րդ տեղի փոխարեն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի 9 ամիսներին հեռահաղորդակցության 4 օպերատորների կողմից ընդհանուր առմամբ վճարվել էր մոտ 19.6 մլրդ դրամ, այդ թվում՝ 7.5 մլրդ դրամը կազմել է ՄՏՍ Հայաստանի մասնաբաժինը: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2018թ -ի դրությամբ կազմել է 482,7 դր / $ 1):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |