Արմինֆո. Հայաստանը և Հարավային Կորեան կհամագործակցեն ներդրումների ներգրավման և պաշտպանության ոլորտում: Միջկառավարական համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել հունվարի 17-ին ՀՀ կառավարության նիստում:
Ներկայացնելով նախագիծը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ համաձայնագիրն ստորագրվել էր 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության ընդհանուր սկզբունքները, ներդրումների ներգրավման համար հավասար պայմաների ստեղծումը, դրանց պաշտպանության, պատճառված վնասի փոխհատուցման և վիճահարույց հարցերի լուծման միջոցները:
Ավելի վաղ Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Ու Յուն Գընը նշել էր այդ համաձայնագրի կարևորությունը: Նախորդ տարվա հոկտեմբերին նա հաղորդել էր, որ Հայաստան են այցելել կորեացի գործարարներ, որոնք ուսումնասիրել են Հայաստանում առկա ներդրումային մթնոլորտը և շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրագործմամբ:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |