Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատմել է, թե ինչի հաշվին ներքին շուկայում գազի գինը կմնա նույն մակարդակին՝ սահմանին դրա թանկացման պայմաններում:
<Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի գինը ներքին սպառողի համար՝ օպտիմալացումների հաշվին, այդ կոմպոնենտների վերահաշվարկի և վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին։ Կան տարբեր ցուցանիշներ, որոնք վերանայման կարիք ունեն: Կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է>,- հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ավինյանը:
Այն հարցին, թե որքան ժամանակ է <Գազպրոմ Արմենիան> պատրաստ սուբսիդավորել գազի գինը վերջնական սպառողի համար և, հնարավոր է, որ ընկերությունը ինչ-որ պահի դադարի դա անել՝ փոխվարչապետը պատասխանել է. <Բանակցություններն ընթացքի մեջ են։ Ընթացքից հստակ կլինի, հենց նոր տեղեկատվություն լինի, հասարակությանը կտեղեկացնենք>:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |