Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 13:48
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. <Տնտեսական ախպերության> քաղաքականությունը Հայաստանում պետք է արմատախիլ արվի

Նիկոլ Փաշինյան. <Տնտեսական ախպերության> քաղաքականությունը Հայաստանում պետք է արմատախիլ արվի

Արմինֆո. <Տնտեսական ախպերության> քաղաքականությունը Հայաստանում պետք է արմատախիլ արվի: Այդ մասին փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով <Բարգավաճ Հայաստան> կուսակցության խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: 

 

Վարչապետի խոսքով, ավելի վաղ կառավարությունում և ԱԺ-ում հավաքվել են <լավ տղերքը>, ովքեր ներդրումների առնչությամբ որոշումներ են կայացրել՝ ելնելով ախպերության քաղաքականությունից: <Ինչի՞ Հայաստանում պատահական մարդ ներդրում է արել: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք: Մենք դաշտ ենք ստեղծում, որ թե թե ախպերները լինեն տնտեսության ակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները>,-ասել է Փաշինյանը, նշելով, որ պատահական չէ, որ <էկոնոմիստ> հեղինակավոր պարբերականը հեռանկարային է գնահատել երկրում ներդրումների հնարավորությունները, ինչը ազդակ կարող է հանդիսանալ հավանական ներդրողների համար:  Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս պատգամավորների դատին կներկայացվի նոր Հարկային օրոնսգիրքը, որում նախատեսված է եկամտահարկի դրույքաչափի կրճատում 36%-ից մինչև 23%, իսկ հաջորդ հինգ տարիներին՝ մինչև 20%: <Սստեղծվում է ներդրումային հիմնադրամ, որը բոլորի համար <ախպեր> կլինի>,-կատակել է կառավարության ղեկավարը: