Հինգշաբթի, 14 Մարտի 2019 13:45
Ալինա Հովհաննիսյան

Գյուղնախարարություն. Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5%-ով

Գյուղնախարարություն. Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5%-ով

Արմինֆո. Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին, եթե ֆերմերները որոշեն միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։

 

Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։ Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։