Երեթշաբթի, 19 Մարտի 2019 20:04
Կարինա Մելիքյան

HSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրա

HSBC Բանկ Հայաստանը բարձրացնում է արդյունավետությունը և շեշտը դնում թվային ծառայությունների վրա

Արմինֆո.HSBC Բանկ Հայաստանը, հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, վերջերս անցկացրել է բաց դռների օր՝  քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման և բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ իրազեկվածության խթանման նպատակով: Միջոցառման ընթացքում բանկի ղեկավարությունն այցելուներին պարզաբանել է այնպիսի թեմաներ, ինչպես՝ ֆինանսների և խնայողությունների արդյունավետ կառավարումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, բանկային պրոդուկտների հետ կապված ռիսկերի կառավարումն ու գնահատումը, ծախսերի օպտիմալացումը և այլն:

 

HSBC Բանկ Հայաստանը կարևորում է ֆինանսական գրագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը: HSBC Բանկ Հայաստանի գործունեության և զարգացման ծրագրերի մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հարցազրույցում պատմել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արամ Փինաջյանը:

 

HSBC Բանկ Հայաստանի վարկային ռիսկի վերաբերյալ 2018 թվականի արդյունքներով հրապարակված հաշվետվությունը վկայում է ռիսկային վարկերի ծավալների կրճատման մասին: Ընդ որում, դատելով շահույթի կտրուկ աճից (վնասից պլյուսային մակարդակի դուրս գալովկարելի է եզրակացնել, որ բանկին հաջողվել է խնդրահարույց վարկերի խնդիրը լուծել դրանց վերադարձման, այլ ոչ թե՝ դուրսգրման ճանապարհով: Եվ քանի որ բանկը չի հրապարակում վարկային ռիսկն ըստ տնտեսության ճյուղերի, իսկ վարկերի գերակշռող մասը առկա է արդյունաբերության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների ոլորտներում, հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսին է այդ ոլորտներին տրամադրված վարկերի որակի հետ կապված իրավիճակը:

 

Ինչպես նշում եք, 2018 թվականի ընթացքում «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) ընդհանուր պորտֆելի մեջ զգալիորեն նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, ինչը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում գրանցված զգալի հետբերումներով/հավաքագրումներով, որին մասնակիորեն նպաստել է նաև տնտեսության ակտիվացումը: Հարկ է նշել, որ ակտիվ համագործակցություն է իրականացվել բոլոր խնդրահարույց հաճախորդների հետ, փորձել ենք գտնել ամենաարդյունավետ և փոխշահավետ տարբերակները ոչ միայն բանկի, այլ նաև հաճախորդների տեսանկյունից: Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ճյուղերին, դրանց գծով առանձնահատուկ ռիսկեր չեն արձանագրվել, և խնդրահարույց պորտֆելի նվազում է գրանցվել գրեթե համամասնորեն բոլոր ճյուղերում:

 

Հիմնականում ո՞ր հաճախորդների վրա է մտադիր կենտրոնանալ  HSBC Բանկ Հայաստանը 2019 թվականին ՝ ֆիզիկական, թե՞ իրավաբանական անձանց: Եվ ինչո՞վ է թելադրված այդ մարտավարությունը։

 

Ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ 2019 թվականին HSBC Հայաստանը աշխատելու է շուկայում իր մասնաբաժինը ավելացնել  երեք հիմնական ուղղություններով` բանկային մանրածախ ծառայություններ, առևտրավարկային (կորպորատիվ) բանկային ծառայություններ և ֆինանսական շուկայական գործառնություններ: Աճ է ակնկալվում թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձանց հետ համագործակցության բնագավառներում: Բանկը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ առևտրի միջազգային ֆինանսավորման ծառայությունների տրամադրման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած երկարաժամկետ քաղաքականությանը:

 

Ինչո՞ ւ է HSBC Հայաստան Բանկը կրճատել է ներդրումները տնտեսության այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը և ագրոհատվածը՝ միաժամանակ ակտիվացնելով առևտրի և ծառայությունների ոլորտի ֆինանսավորումը: Եվ եթե այդ միտումը շարունակություն ունենա 2019 թվականին, ապա ինչո՞վ դա կպայմանավորեք։

 

Հարկ է նշել, որ 2018 թվականի վերջի դրությամբ արդյունաբերության ոլորտում տեղաբաշխված վարկերի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ հանդիսանում է երկրորդ ամենամեծը՝ կազմելով շուրջ 20 տոկոս: Հանդիսանալով միջազգային խմբի անդամ, HSBC Հայաստանը որդեգրել է Խմբի կողմից մշակված ներդրումային քաղաքականությունը, ինչը ենթադրում է առավել մեծ ներգրավվածություն որոշ ոլորտներում և ավելի սահմանափակ՝ այլ ոլորտներում։ Դա արվում է հաշվի առնելով ներքին շուկայի առանձնահատկությունները և զարգացման նախադրյալները: Ընդհանուր առմամբ, բանկի քաղաքականության մեջ է մտնում վարկային պորտֆելի դիվերսիֆիկացումը և տնտեսության  տարբեր ոլորտներում ներկայացված լինելը:

 

2019 թվականի համար աճի հիմնական ուղղություններ են ընտրված մեծածախ և մանրածախ առևտուրը (արտահանման և ներմուծման վրա հիմնված), ծառայությունների ոլորտը (այդ տվում տրանսպորտի և կապի ոլորտները), արդյունաբերությունը և էներգետիկան, ինչպես նաև բնակելի անշարժ գույքի ձեռքբերման ֆինանսավորումը:

 

Ի՞նչ հիմնական խնդիրներ (առաջնահերթություններ) են դրված HSBC Բանկի Հայաստանի  2019 թ. ռազմավարական զարգացման ծրագրում:

 

HSBC Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել իր առաքելությանը, այն է՝  լինել առաջատար միջազգային բանկը Հայաստանում: Բանկի նպատակն է լինել այնտեղ, որտեղ կա զարգացում՝ աջակցելով գործարարության զարգացմանն ու տնտեսության բարգավաճմանը, ինչպես նաև հաճախորդների և գործարարների առջև բացել նոր հնարավորություններ և ստեղծել տնտեսական զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ: Հանդիսանալով «Էյչ էս Բի Սի» Խմբի անդամ՝ բանկը շարունակելու է սերտորեն համագործակցել Խմբի այլ բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ և բազմաբնույթ բանկային ծառայություններ:

 

Բանկը շարունակելու է խիստ որակական և քանակական չափորոշիչներ կիրառել օրենսդրական համապատասխանության և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման (փողերի լվացում, սանկցիաներ, կոռուպցիա) համատեքստում, ինչպես նաև ապահովել գործառնական և վարկային ռիսկերի արդյունավետ կառավարումը և վերահսկումը:

 

Ակտիվների, վարկային ներդրումների, շահույթի ինչպիսի՞ աճ եք նախատեսում է ապահովել 2019 թվականին:

 

Մեր նպատակն է լինել շահութաբեր և ունենալ շուկայի մասնաբաժին մեր կողմից նախանշված ոլորտներում։ Ինչպես արդեն նշեցինք, բանկը ձգտում է  աջակցել գործարարության զարգացմանն  ու գործարարների առջև բացել նոր հնարավորություններ՝ միաժամանակ ստեղծելով տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ուժեղ նախապայմաններ:

 

Շոշափելի՞ է արդյոք Հայաստանում հաճախորդների կողմնորոշումը դեպի  ծառայությունների այլընտրանքային հեռահար կապուղիներ: Որքանո՞վ է բանկը նախապատվություն տալիս հենց այդ կապուղիներին, և ինչ ծառայություններ են արդեն տեղափոխվել հեռահար դաշտ: Արդյո՞ք դա է պատճառը, որ է HSBC Բանկ Հայաստանը չի ցանկանում ընդլայնել մասնաճյուղային ցանցը:

 

Պետք է նշել, որ վերջին տարիների ընթացքում գրանցվել է հեռահար/թվային  բանկային ծառայությունների ծավալի զգալի աճ:  «Էյչ-էս-Բի-Սի» Բանկի զարգացման առանցքային ուղղություններից մեկը թվային տեխնոլոգիանների ներդրումն է: Բանկի թվային ծառայությունների ցանկում ընդգրկված են առավել մեծ պահանջարկ վայելող անկանխիկ ֆինանսական գործառնությունները, ինչպիսիք են օրինակ փոխանցումները, ժամկետային ավանդների բացումը և Բանկի հետ անվտանգ հեռահաղորդակցությունը:   Համաձայն վերջին վիճակագրական տվյալների HSBC Հայաստանի  ֆիզիկական անձ հաճախորդների ավելի քան 57 տոկոսը և իրավաբանական անձ հաճախորդների ավելի քան 80 տոկոսը ակտիվորեն օգտագործում են  թվային բանկային ծառայությունները: Այս հանգամանքով է նաև պայմանավորված մասնաճյուղային ցանցի ընդլայնման խիստ անհրաժեշտության բացակայությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաներըՐաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրըՀայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականըԵրեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասինՆարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնՀայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինըԻնչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը
2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFEԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
Հայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծՀայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծ
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
ԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստականԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական
Հայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին ԳալստյանՀայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալ
Մարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ էՄարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ է
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքներըՀայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքները
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոս
Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարարԱյլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտումGlobal Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում ենՀայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվականՓոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարումՀայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինելԳևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնումէկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնումՀայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբԱրարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքըՀայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագանԱրարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրներիՋոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել էՇուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապըՀակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներումՀայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներԱրթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBankԿես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն էԿոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակըՓոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է ՀայաստանըԲիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներինՄեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.03.2024
RUB4.37-0.01
USD401.96-0.67
EUR438.10-0.36
GBP511.98-1.33
CAD296.82-0.70
JPY26.96-0.10
CNY55.84-0.11
CHF455.17-0.60